![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/07/11111-1024x683.jpg)
Հուլիսի 12-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Հայկական գանձերը Ռումինիայում» պատկերագրքի շնորհանդեսը։
Նախագծի հեղինակն է Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Գրքի տպագրությանն աջակցել են Կրոնական հարցերի պետական քարտուղարությունը և հատկապես պետքարտուղար Վիկտոր Օպասկին: Ուսումնասիրություններ են կատարել և հոդվածներ հրատարակել Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կլոդ Մութաֆյանը, Կարեն Մաթեւոսյանը, Լեւոն Չուգասզյանը, Սեյրանուշ Մանուկյանը, Լուսինե Սարգսյանը, Մարիամ Վարդանյանը եւ Նելլի Սմբատյանը։ Բարեգործական աջակցություն է ցուցաբերել Հայկ Ազարյանը, իսկ Մադլեն Կարաքաշյանը, Արմինե Բաչաչյանը և Փոլ Գրիգորին կատարել են թարգմանչական աշխատանքներ։ Նախագծի կազմակերպման հարցերում մեծապես նպաստել է Բելլա Մուրադյանը։ Լուսանկարները պատկանում են Հրայր Խաչերյանին, գրաֆիկ ձևավորումը՝ Լիլիթ Խաչատրյանի:
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/07/293506299_1221730051912398_4336697730385082113_n-1024x765.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/07/293425046_1221730161912387_4483746525069265703_n-1024x760.jpg)
Պատկերագիրքը պարունակում է հայկական եկեղեցիների, ճարտարապետական կոթողների, սրբապատկերների, ձեռագրերի, կոնդակների, արծաթյա խաչերի, գավաթների, ձեռագրերի կազմերի, սպասքի և այլ պարագաների, կտորեղենի (գորգեր, սփռոցներ, ճարմանդներ, հագուստ, կոշիկներ) և կնիքների լուսանկարներ:
Գրքում զետեղված նմուշներն այսօր պահվում են Ռումինիայի հայկական եկեղեցիներում, գրադարաններում և թանգարաններում։
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/07/293288595_1221730071912396_5204365436986898626_n-1-1024x745.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/07/293456298_1221730038579066_3462957063295798059_n-1-1024x716.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/07/293296882_1221730408579029_88667905907739729_n-1024x825.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/07/293340750_1221730171912386_7817640035376229574_n-1024x683.jpg)