Բաժինը զբաղվում է հայ միջնադարյան գրականության և բանասիրության ուսումնասիրությամբ, հիմնականում հիմնվելով Մատենադարանում պահվող ձեռագրական նյութի վրա։ Բաժնի վարիչ` Արամ Թոփչյանբանասիրական գիտությունների դոկտորՀեռախոս՝ (010) 513053, ներքին՝ 2-43
Թարգմանական մատենագրության բաժին
5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժին
Գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժին
Ձեռագրագիտության բաժին
Մաշտոցի անվան Մատենադարանի կարևորագույն խնդիրներից մեկը ձեռագրերի գիտական նկարագրությունն է՝ ձեռագրերի «Մայր» (հիմնական, գլխավոր, մանրամասն) ցուցակի պատրաստումը և հրապարակումը: Հետազոտական-աշխատանքային այդ խնդիրն է իրագործում «Ձեռագրագիտության բաժինը»:Ձեռագրերի նկարագրությունն ունի երեք հիմնական մաս. արտաքին հատկանիշների, բովանդակության և գրչության ժամանակի ու հետագա հիշատակարանների. այս եղանակով ձեռագրերն ընթերցողին ներկայացված են թե՛ որպես նյութական մշակույթի, և թե՛, առավել ևս՝ հոգևոր
Հնատիպ գրքեր
Հայ հնատիպ գրքի համահավաք մի ամբողջ շտեմարան գտնվում է Մատենադարանում Մաշտոցի անվան Մատենադարանի հնատիպ գրքերի հավաքածուում պահվում է շուրջ 2400 հնատիպ գիրք: Այդ գրքերից շատերը իրենց տեսքով, զարդատառերով ու լուսանցազարդերով, տպագիր ու ձեռագիր հիշատակարաններով հարուստ նյութ են պարունակում մատենագիտությամբ ու բանասիրությամբ զբաղվող գիտաշխատողների համար: Հավաքածուի մեջ կան մատենագիտական տեսակետից հազվագյուտ այնպիսի գրքեր, ինչպիսիք են հայերեն
Արխիվի և արխիվագիտության բաժիններ
Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժինները ձևավորվել են Էջմիածնի վանքին առընթեր Կաթողիկոսական դիվանի հիման վրա‚ ուր պահվում են ավելի քան 42000 պատմամշակութային մեծարժեք փաստաթղթեր, այդ թվում` կաթողիկոսների կոնդակներ, կայսերական հրովարտակներ, օտարալեզու վավերագրեր:Արխիվային բաժնում առկա են բազմաթիվ անձնական ֆոնդեր: Այստեղ պահվում է ավելի քան 500 000 արխիվային փաստաթուղթ, որոնք անգնահատելի աղբյուր են ինչպես հայ, այնպես էլ այլ
Բժշկագիտության և բնագիտության պատմության խումբ
«Մատենադարան» հրատարակչություն
Մատենադարանի հրատարակչական բաժինը ստեղծվել է 2019 թվականին: Թեև նախկինում էլ Մատենադարանում հրատարակության են պատրաստվել հին ձեռագրերի ինստիտուտի գիտաշխատողների ուսումնասիրությունները, բնագրեր, ձեռագրացուցակներ, տարբեր գրքեր, ալբոմներ, «Բանբեր Մատենադարանի» հանդեսը, սակայն չի եղել առանձին հրատարակչական բաժին:Նոր բաժնի նպատակն է շարունակել և ընդլայնել Մատենադարանի հրատարակչական գործունեությունը: Միջնադարագիտական, հայագիտական, արվեստագիտական ուսումնասիրություններին, բնագրերին ու ձեռագրացուցակներին զուգահեռ, հրատարակության պատրաստել (մուտքագրել, սրբագրել, էջադրել,
Վերականգնման բաժին
Վերականգնման բաժինը կազմավորվել է Մատենադարանի՝ Երևան տեղափոխվելու տարեթվին՝ 1939թ.: Ներկայումս այն միակ նմանատիպ կառույցն է տարածաշրջանում: Բաժինը զբաղվում է խոնավության, կրակի, սնկերի, մանրէների, կրծողների ու միջատների քայքայիչ ազդեցությանը ենթարկված թղթյա և մագաղաթյա ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի, մանրանկարների և գրաֆիկական աշխատանքների կոնսերվացմամբ և վերականգնմամբ:Բաժինը կահավորված է ժամանակակից սարքավորումներով և աշխատում է բացառապես ավանդական մեթոդներով՝ կիրառելով պահպանող-վերականգնողների եվրոպական