Սիրելի՛ բարեկամներ,տեղեկացնում ենք, որ չնայած պատերազմական դժվարին օրերին ու հետպատերազմյան ծանր հետևանքներին՝ «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն, խորհրդակցելով Մատենադարանի տնօրինության հետ, որոշում է կայացրել չհետաձգել սույն թվականի նոյեմբերի 26-28-ը կայանալիք ամենամյա գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու Մաշտոցյան Մատենադարանի երկարամյա աշխատակից, անվանի բանասեր և աղբյուրագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Աբգարյանի ծննդյան 100-ամյակին: Համոզված ենք,
ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԾՆՆԴՅԱՆ 900-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը համատեղ կազմակերպում են 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով:Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գործչին և ևս մեկ անգամ արժևորել նրա մատենագրական ժառանգությունը:Գիտաժողովը տեղի կունենա 2020 թ. դեկտեմբերի 10-11-ին:Զեկուցումները
Լույս է տեսել «Մատենադարանի հայատառ պարսկերեն Ավետարանի ձեռագրերը» գիրքը
Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Կիրակոսյանի մենագրությունը՝ «Մատենադարանի հայատառ պարսկերեն Ավետարանի ձեռագրերը»: Աշխատության մեջ քննության են ենթարկվում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Հայերեն ձեռագրերի հիմնական հավաքածուում պահվող Հմր 8492 (1717-1721 թվականներ, Շամախի-Թիֆլիս), Հմր3044 (1780 թվական, Գանձակ) մեսրոպատառ պարսկերեն Ավետարանի ձեռագրերը: Գիրքը բաղկացած է երկու հիմնական մասից. առաջին մասում լուսաբանվում են ՄՄ 8492, ՄՄ
ԱՐԱՄ ԹՈՓՉՅԱՆԸ ԵՒ ԳՈՀԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ ԵՆ «ՊՈՂՈՍՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿՈՎ
Ուրախությամբ հայտնում ենք, որ Մաշտոցյան Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ Գոհար Մուրադյանը և Միջնադարյան գրականության ու բանասիրության բաժնի վարիչ Արամ Թոփչյանը Վերգիլիուսի «էնեական»-ի՝ լատիներենից թարգմանության համար արժանացել են 2020 թ. «Պողոսյան» (ՀՀ նախագահի) մրցանակին: Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր հաջողություններ:
Ձեռագրերի կրկնօրինակման բաժին
Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը ստեղծվել է 2009 թվականին Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի նախաձեռնությամբ : Աշխատակազմը ձևավորվել է բաժնի վարիչ Լիլիթ Ամիրջանյանի ուսանողներից, աշակերտներից:Բաժնի գործունեության կարևորագույն խնդիրն է ճշգրիտ կրկնօրինակումների միջով պահպանել ու զարգացնել հայկական ավանդական մանրանկարչության ու գրչության արվեստն իր կանոնիկ պատկերագրությամբ: Առավելագույն ճշգրտությամբ կրկնօրինակումների կատարման նպատակն է բնօրինակ ձեռագրերը օդի, լույսի,ջերմության վնասակար ու քայքայիչ,
Հանրային կապերի բաժին
Մատենադարանի հանրային կապերի բաժինը ստեղծվել է 2019 թվականին:Նոր բաժնի նպատակն է համակարգել Մատենադարանի կայքի, սոցիալական ցանցերի աշխատանքերը, ընդլայնել համագործակցությունը ԶԼՄ-ների հետ, առցանց հարթակում ապահովել Մատենադարանի հաղորդակցությունը և հասանելիությունը:Բաժնի գործառույթներն են՝ Բաժնի վարիչ՝ Էմմա ՀոռոփյանՀեռ: (010) 513065, ներքին` 1-68
15-19-րդ դարերի հայ մատենագրության բաժին
Արևելագիտության բաժին
Բաժինն զբաղվում է Մատենադարանում պահվող արևելագիտական նյութերի, համապատասխան այլալեզու ձեռագրերի և արխիվային նյութերի ուսումնասիրությամբ, ձեռագրացուցակների ու բնագրերի կազմմամբ և հրատարակությամբ։ Բաժնի վարիչ՝ Քրիստինե Կոստիկյանպատմական գիտությունների դոկտորՀեռ.` +374 (010) 513048, ներքին` 1-42
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԲԱՆԱՍԵՐ ԳԵՎՈՐԳ ԱԲԳԱՐՅԱՆԻ (1920-1998) ԾՆՆԴՅԱՆ 100- ԱՄՅԱԿԸ
2020 թ. սեպտեմբերի 14-ին լրանում է նշանավոր բանասեր, հայագետ, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Վարագի Աբգարյանի ծննդյան 100-ամյակը։ Գևորգ Աբգարյանն իր վառ անհատականությամբ լուսավոր հետք և ազդեցություն է թողել 1960-90-ական թթ. հայագիտական մտքի և իր ժամանակակիցներից շատերի վրա։ Պատիվ եմ ունեցել, 1975/6 ուսումնական տարում իբրև Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի