Լույս է տեսել «Մատենադարանի հայատառ պարսկերեն Ավետարանի ձեռագրերը» գիրքը

Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Կիրակոսյանի մենագրությունը՝ «Մատենադարանի հայատառ պարսկերեն Ավետարանի ձեռագրերը»: Աշխատության մեջ քննության են ենթարկվում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Հայերեն ձեռագրերի հիմնական հավաքածուում պահվող Հմր 8492 (1717-1721 թվականներ, Շամախի-Թիֆլիս), Հմր3044 (1780 թվական, Գանձակ) մեսրոպատառ պարսկերեն Ավետարանի ձեռագրերը: Գիրքը բաղկացած է երկու հիմնական մասից. առաջին մասում լուսաբանվում են ՄՄ 8492, ՄՄ 3044 ձեռագրերի ստեղծման պատմամշակութային, էթնիկ-կրոնական միջավայրը և պատճառները, իսկ երկրորդում՝ բնագրերի հայատառ գրության կանոնները և լեզվական առանձնահատկությունները:
Գիրքը հայատառ գրությամբ պարսկերեն կրոնական բնույթի ձեռագրային ժառանգության առաջին ուսումնասիրությունն է:


Կիսվել