Հուլիսի 19-ին Երևանի Տերյան 57 հասցեում տեղի ունեցավ Մատենադարանի նախկին տնօրեն, բանաստեղծ, հայագետ, բանասիրության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Մատենադարանի աշխատակիցներ, գրողներ, պետական այրեր, հոգևորականներ, մշակույթի գործիչներ, ինչպես նաև Հրաչյա Թամրազյանի ընտանիքի անդամներ, ընկերներ, հարազատներ: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը. «Հուշաքարը տեսնելով`
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԵՏ-ԱՐԵՎԵԼԱԳԵՏ ԱՐԱՄ ՏԵՐ-ՂևՈՆԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԻԱ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հունիսի 20-ին Մաշտոցյան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակին նվիրված «Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագիտությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը եւ զեկուցումների ամփոփումները):Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը: Ակադեմիկոսն իր խոսքում նշեց. «Արամ Տեր-Ղևոնդյանը խոր հետք է
Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտի այցը Մատենադարան
Նոր հրատարակություն
Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Հովհան Դամասկացու «Դիալեկտիկա» երկի հայերեն թարգմանությունները (հունարենից, և վրացերենից) պարունակող հատորը՝ Հովհան Դամասկացի. Հայերեն թարգմանված երկեր շարքում, հատոր Ա՝ Դիալեկտիկա, քննական բնագրեր և ուսումնասիրություն, Երևան, Մատենադարան, 2019, 317 էջ): Ուղղափառ եկեղեցու հայր Հովհան Դամասկացու հայերեն անտիպ պատկառելի ժառանգությունը, որ ծրագրվում է հրատարակել
ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում մայիսի 22-23-ին տեղի ունեցավ ակադեմիկոս, Մատենադարանի երկարամյա (1982-2007թթ.) տնօրեն Սեն Արևշատյանի 90-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Գիտաժողովը նպատակ ուներ մեկ անգամ ևս արժևորել անվանի գիտնականի մեծ ավանդն ինչպես միջնադարյան փիլիսոփայության ուսումնասիրման, այնպես էլ Մատենադարանի՝ որպես գիտական ինստիտուտի կայացման և զարգացման գործում: Գիտաժողովի նյութերը նվիրված էին միջնադարյան
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Մատենադարանի միջազգային կապերի բաժնի և գործընկեր համալսարանների համագործակցության արդյունքում, Եվրամիության «Erasmus+»-ի ծրագրի շրջանակներում Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների համար հասանելի են փոխանակման ծրագրեր հետևյալ համալսարաններում՝ Լուվենի Կաթոլիկ համալսարան (Բելգիա), Տուշիայի համալսարան, Բոլոնիայի համալսարան, Հռոմի 3 համալսարան (Իտալիա): Մասնավորապես Լուվենի կաթոլիկ համալսարանի և Մատենադարանի միջև մշակվել ու հաստատվել է համագործակցություն՝ դասախոսների, երիտասարդ գիտնականների և ասպիրանտների փոխանակման
ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱՏԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատունը, Մաշտոցյան Մատենադարանից հետո, հայերեն ձեռագրերի հավաքածուով մեծությամբ երկրորդ ձեռագրապահոցն է, որտեղ այս տարի բացվելու է վերականգնման բաժին: Բաժնի ստեղծումը, գործունեության կազմակերպումն ու պլանավորումը իրականացվելու է Մատենադարանի աջակցությամբ: Երուսաղեմի Հայոց պատրիարքի հրավերով սույն թվականի մայիսի 5-ից հունիսի 5-ը Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը, բաժնի ավագ վերականգնողներ Սուսաննա Կիրակոսյանն ու Էմմա Սարկիսովան կգործուղվեն
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Նախագահը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկել է Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը, գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը, նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը: Այցի ավարտին նախագահ Սարգսյանը հանդիպեց Մատենադարանում գործող «Փոքրիկ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԸ ՎՇՏՈՎ ՀԱՅՏՆՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՓՈԽՏՆՕՐԵՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Մարտի 28-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է վաստակաշատ գիտնական, պատմական գիտությունների դոկտոր, Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ Վարդան Ռուբենի Գրիգորյանը:Բազմավաստակ պատմաբանը ծնվել է 1929 թ. հունվարի 26-ին, Դիլիջանում: 1947-1952 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում, 1953-1956 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1956-1958 թվականներին աշխատել է Պատմության ինստիտուտում,
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ
2019 թ. մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում բացվեց Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնելու են Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Բոբոխյանը: Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, որը ստեղծվել է 2016 թ. Հունաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ, հանդիսանում է մշակութային համագործակցության և երկխոսության հարթակ,