ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԱՐԱԲԱՏԱՌ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուի ավելի քան 18 000 ձեռագրերից շուրջ 3000-ը արաբատառ ձեռագրեր են (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն և այլն): Դրանց ուսումնասիրությունը նկարագրումը և Մատենադարանի գործունեության կարևոր ուղղություններից է:
Այս առումով խոստումնալից համագործակցություն է ծավալվել Մատենադարանի և Արաբատառ ձեռագրերի միջազգային ընկերակցության միջև, որի շրջանակներում սույն թվականի հունիսի 18-22-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպվելու է արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց՝ օժանդակությամբ Տեսաուրուս Իսլամիկուս հիմնարկության (Thesaurus Islamicus Foundation):
Մատենադարանի նորաստեղծ Արաբատառ ձեռագրերի բաժնի հրավերով դասընթացը վարելու է Լեյդենի համալսարանի պատվո պրոֆեսոր, «Journal of Islamic Manuscripts»-ի գլխավոր խմբագիր, ճանաչված գիտնական Յան Յուստ Վիտկամը:
Դասընթացին մասնակցելու են 30-ից ավելի արևելագետներ, բանասերներ, պատմաբաններ, ձեռագրագետներ, արվեստաբաններ Հայաստանից և արտերկրից

Կիսվել