ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության (AIEA / ՀՈՒՄԸ / Հայկական Ուսումներու Միջազգային Ընկերակցութիւն) 13-րդ Ընդհանուր գիտաժողովը տեղի է ունենալու «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Երևանում, 2014 թ. հոկտեմբերի 9-11-ը: Այս գիտաժողովը հատկապես կարևոր է այն առումով, որ AIEA-ի գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում:
Գիտաժողովին ընդունվում են հայագիտության ցանկացած ոլորտին վերաբերող զեկուցումներ: Յուրաքանչյուր զեկուցմանը տրամադրվում է 20 րոպե ժամանակ, որին հաջորդում է 10 րոպեանոց քննարկում: Կախված մասնակիցների քանակից՝ կլինեն թե´ լիագումար, թե´ զուգահեռ նիստեր:
Գիտաժողովի մանրամասնություններին կարող եք ծանոթանալ Մատենադարանի կայքէջում (www.matenadaran.am) և մասնակցության համար գրանցվել մինչև 2014 թ. ապրիլի 1-ը: Գիտաժողովին կարող են մասնակցել միայն ՀՈՒՄԸ-ի անդամները: Մասնակցության վարձը կազմում է 50 եվրո:
Գրանցման ձևաչափը խնդրում ենք լրացնել հայերեն կամ անգլերեն լեզվով: Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են նաև ֆրանսերենը, իտալերենը, գերմաներենը և ռուսերենը:
Ճանապարհորդության և կեցության հարցերի շուրջ մանրամասները կհաղորդենք հետագայում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել մեզ հետևյալ հասցեով՝ interrelmatenadaran@gmail.com

Կիսվել