«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» III միջազգային սեմինարը

2013 թ. դեկտեմբերի 17-18-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, տեղի կունենա «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարը (տե՛ս ծրագիրը):
Նախագծի շրջանակներում նախատեսվում են դասախոսություններ, զեկուցումներ և վարպետության դասեր, որոնք վարելու են ԱՊՀ, Բալթյան և եվրոպական այլ երկրների թանգարանային, գրադարանային, արխիվային առաջատար հաստատությունների, վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետներ: Արծարծվելու են ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման հիմնական ոլորտների (վերականգնում, ֆոնդային աշխատանքներ, բարձր տեխնոլոգիաների կիրառում) արդի խնդիրները և դրանց լուծման եղանակները:
Մամլո ասուլիսի շրջանակում կներկայացվեն «Հիշողության կերպարանքները» III միջազգային սեմինարի հիմնական նպատակները և Մատենադարանի՝ որպես ԱՊՀ տարածքում մշակութային ժառանգության ոլորտում Բազային կազմակերպության ռազմավարությունը:
Մամլո ասուլիսը տեղի կունենա 2013 թ. դեկտեմբերի 17-ին, ժ. 11.00-ին, Մատենադարանի նիստերի դահլիճում՝ Մատենադարանի տնօրինության, կազմկոմիտեի անդամների և հրավիրված մասնագետների մասնակցությամբ:

Կիսվել