«ՎԵՐԱՊՐԱԾ ՄՇԱԿՈՒՅԹ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում 2015 թ. ապրիլի 28-29-ը ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ և «Մատենադարանի Երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ նախաձեռնությամբ, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Վերապրած մշակույթ» խորագիրը կրող գիտաժողով (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Դիմելով ներկաներին և մասնակիցներին, նա նշեց. «Հայոց