ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ «ՄԱՇՏՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
Մատենադարանի «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի բարերար-նվիրատուների շարքը համալրվեց: 2018թ. մարտի 10-ին «Մաշտոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդի Քեշիշյանի և Արիզոնայի համալսարանի վաստակաշատ պրոֆեսոր Արա Փիլիպոսյանի միջև կնքվեց պայմանագիր, համաձայն որի Արա Փիլիպոսյանը “Մաշտոց” հիմնադրամին նվիրատվություն կատարեց, ստեղծվեց նոր ֆոնդ՝ ի հիշատակ իր ծնողների՝ Վիգեն և Էլլա Փիլիպոսյանների: Ֆոնդը նպատակ ունի աջակցել Մատենադարանի կրթական