ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

2019 թ. մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում բացվեց Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնելու են Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Բոբոխյանը:
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, որը ստեղծվել է 2016 թ. Հունաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ, հանդիսանում է մշակութային համագործակցության և երկխոսության հարթակ, որը նպատակ ունի նպաստելու մշակութային արժեքների պաշտպանությանը և պահպանմանն ուղղված համագործակցությանը: Ֆորումի հիմնադիր անդամներն են նաև Բոլիվիան, Եգիպտոսը, Իրաքը , Իրանը, Իտալիան և Պերուն, ինչպես նաև Հնդկաստանն ու Մեքսիկան՝ դիտորդի կարգավիճակով: 2018 թ. հուլիսի 13-ից Հայաստանը հանդիսանում է կազմակերպության լիիրավ անդամ:
Այս ֆորումին Հայաստանը ներկայացնող պատվիրակները՝ Վահան Տեր-Ղևոնդյանը և Արսեն Բոբոխյանը, զեկուցելու են հետևյալ թեմաներով՝

  • Վահան Տեր-Ղևոնդյան՝ Հին հայերենը՝ որպես մշակույթի փոխանցման հզոր միջոց,
  • Արսեն Բոբոխյան՝ Անդերից մինչև Հիմալայներ՝ հայկական լեռների վրայով. բարձր լեռնային մշակութային ժառանգության առաջընթացները և մարտահրավերները:

Կիսվել