![](https://web.archive.org/web/20190712150419im_/http://www.matenadaran.am/Pics/CBD_58707909_436216927130385_952686710473359360_o.jpg)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Նախագահը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկել է Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաև Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը, գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը, նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը:
Այցի ավարտին նախագահ Սարգսյանը հանդիպեց Մատենադարանում գործող «Փոքրիկ ծաղկողներ» մանկապատանեկան կրթական ծրագրի մասնակիցներին: