Մատենադարանի հավաքածուի մեջ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում «Հրաշափառ», «Հրաշագործ» ձեռագրերը: Նման մի արժեքավոր ձեռագիր է 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանը, որը 2017 թ. Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի կողմից նվիրաբերվեց Մատենադարանին և այսօր գտնվում է մշտական ցուցադրության մեջ: Այս տեսանյութը, որը պատրաստել է Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի դուստրը՝ Ռոքսան Մակասջյանը, ներկայացնում է ձեռագրի պատմությունը, նրա անցած ուղին և հանգրվանումը Մաշտոցյան Մատենադարանում:
Ֆիլմը՝ այստեղ: