ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լույս է տեսել «Պատմության և մշակույթի հարցեր. օժանդակ ձեռնարկ զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար» գիրքը:   Ժողովածուն ներկայացնում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցադրությունն ուղեկցող և միջնադարյան պատմության ու մշակույթի բազմաբնույթ հարցերին նվիրված հոդվածներ, որոնք դասախոսությունների տեսքով 2018 թ. ընթացքում ներկայացվել են Մատենադարանի զբոսավարներին և երիտասարդ գիտնականներին՝ նպաստելով նրանց մասնագիտական գիտելիքների ու հմտությունների բարելավմանը: Վերոնշյալ

Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուրախ ենք տեղեկացնել, որ օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի  ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝  թանգարանային համալիրը: Համավարակի պայմաններում  անվտանգ այցերի համար հորդորում ենք հետևել ՀՀ պարետի Ν 253 որոշման ցուցումներին։ Թանգարան և ընթերցասրահ  այցելության ողջ ընթացքում կրել դիմակ: Նախքան թանգարան և ընթերցասրահ մուտք գործելը, պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո,ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Թանգարանի ներսում և

Կիսվել

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ 200-ԱՄՅԱԿԻՆ

Մաշտոցյան Մատենադարանի հնատիպ գրքերի ցուցադրությանը կից բացվել է Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին նվիրված նոր ցուցահանդես: Ներկայացված են Մատենադարանի գրադարանում պահվող Ալիշանի աշխատություններից 24 անուն գիրք:Ղևոնդ Ալիշանը (1820-1901թթ.) այն հայ մտավորականներից է, ով իր կենդանության օրոք արժանացել է համահայկական փառքի և սիրո ու անվանվել Հայոց Նահապետ: Այս բնորոշումը վերցված է նրա «Նահապետի երգեր» շարքից, որն իր խոր

Կիսվել

Վախճանվել է Մատենադարանի վաղեմի գործընկեր Ռոբերտ Շթելեն

Մաշտոցյան Մատենադարանի տնօրինությունը ցավով հայտնում է, որ 97 տարեկանում վախճանվել է Մատենադարանի վաղեմի գործըն-կեր, պրոֆեսոր Ռոբերտ Շթելեն։ 2000 թվականից ի վեր նա մեծ նվիրումով և անշահախնդիր կերպով վերականգնել է մեծ քանակությամբ ձեռագրակազմեր: Պրոֆեսորը բարձր էր գնահատում մեր մշակութային ժառանգությունը և 20 տարիների ընթացքում խորապես ուսումնասիրել էր հայկական ձեռագրական ու, հատկապես, կազմարարական արվեստը: Հարցազրույցների ժամանակ նա

Կիսվել

ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ-90

Լույս է տեսել ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան իննսունամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովի (22-23 մայիս, 2019 թ.)  նյութերի ժողովածուն։  Գրքում ընդգրկված ուսումնասիրությունները վերաբերում են հայ միջնադարյան փիլիսոփայության ու գրականության պատմությանը, հայ եկեղեցու դավանաբանությանը և այլն: Գիրքը հասցեագրված է հայ միջնադարյան փիլիսոփայական մտքի ու մշակույթի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին ու այս խնդիրներով հետաքրքրված ընթերցողական շրջանակներին:   Գրքի թվային տարբերակը

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ 29-ՐԴ ՀԱՄԱՐԸ

 «Բանբեր Մատենադարանի» հանդեսի սույն ծավալուն համարում ընդգրկված են Մատենադարանի պատմությունը, փիլիսոփայական, բանասիրական, բնագիտական, պատմական ու արվեստաբանական հարցեր լուսաբանող հոդվածներ: Հատորում ներառված են 2019 թ. օգոստոսի 26-27-ին Գանձասարում (Արցախ) տեղի ունեցած «Հայոց Արևելից կողմանք (Արցախ, Ուտիք). Պատմություն և մշակույթ» միջազգային գիտաժողովի նյութերը, ինչպես նաև՝ 2019 թ. նոյեմբերի 28-30-ին Մատենադարանի 60-ամյակին նվիրված` 5-րդ Երիտասարդական գիտաժողովի նյութերը: Հատորում

Կիսվել