Լույս է տեսել ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան իննսունամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովի (22-23 մայիս, 2019 թ.) նյութերի ժողովածուն։
Գրքում ընդգրկված ուսումնասիրությունները վերաբերում են հայ միջնադարյան փիլիսոփայության ու գրականության պատմությանը, հայ եկեղեցու դավանաբանությանը և այլն: Գիրքը հասցեագրված է հայ միջնադարյան փիլիսոփայական մտքի ու մշակույթի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին ու այս խնդիրներով հետաքրքրված ընթերցողական շրջանակներին:
Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ: