ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Շարունակելով ընդլայնել Մատենադարանի միջազգային համագործակցության շրջանակը՝ հուշագիր ենք կնքել Ֆլորենցիայի համալսարանի Պատմության, հնագիտության, աշխարհագրության, գեղարվեստի և թատերական արվեստների ամբիոնի (SAGAS) հետ:
Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի երկու հաստատությունների գիտաշխատողների առջև` իրականացնելու համատեղ հետազոտական աշխատանք հայոց միջնադարյան պատմության, բանասիրության և մշակույթի բնագավառներում, միասին հրատարակելու աշխատություններ, կազմակերպելու գիտաժողովներ, սեմինարներ, ինչպես նաև իրականացնելու ուսանողների և հետազոտողների փոխանակումներ: Հուշագիրը կնպաստի նաև միասնական ծրագրերի իրականացմանը Հետազոտությունների Եվրոպական խորհուրդի (ՀԵԽ) Հորիզոն 2020-ի և եվրոպական այլ ծրագրերի շրջանակում (Էրազմուս+, և այլն):

Կիսվել