Մահացել է Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը

Մաշտոցյան Մատենադարանը ցավով տեղեկացնում է, որ մահացել է Մատենադարանի երկարամյա աշխատակից, թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը։
1959 թվականին Լևոն Խաչիկյանի հրավերով աշխատանքի է անցել Մատենադարանում:
2001 թվականին Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը հայ գրականությունը թարգմանաբար միջազգային հանրությանը ներկայացնելու, հայ թարգմանական գրականությունը հարստացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Մարգարիտա Դարբինյանը մի շարք աշխատությունների և հոդվածների հեղինակ էր: Առավել հայտնի էր որպես թարգմանիչ:
Մեր վշտակցությունն ենք հայտնում Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։
Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հոգեհանգիստը կկայանա Սան Լազարո սգո սրահում (Լուկաշին 152) 09.03.2021, ժամը 18։00։ Հուղարկավորությունը նշված սգո սրահից 10.03.2021, ժամը 14։00։
Մատենադարանի տնօրինություն

Կիսվել