ՇԱՐԺԱՅԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 18-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը, ինչպես նաև արաբական ձեռագրերի լավագույն նմուշներին: Պատվիրակությունը այցի շրջանակներում այցելեց Մատենադարանի վերականգնման բաժին, ծանոթացավ ձեռագրերի վերականգնման աշխատանքներին: Այնուհետև ծավալվեց զրույց  երկու հաստատությունների միջև համագործակցության հեռանկարների շուրջ:

Կիսվել