Դմիտրի Հասրաթյանի և Յակոբ Խետագուրովի այցը Մատենդարան

Հունիսի 16-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեցին Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության պատմության և հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Հասրաթյանը և Օսեթիայի ալանական եկեղեցու ավագերեց Յակոբ Խետագուրովը։ Հյուրերին ընդունեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ Քննարկվեցին հայ-ալանական պատմական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվեցին գործնական քայլեր իրականացնել հայ-օսական գիտական կապերի զարգացման ուղղությամբ։

Կիսվել