ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ՝ ՍԵՐԲԵՐԵՆ

Սերբական «Պեշիչ և որդիներ» հրատարակչությունը վերջերս թարգմանաբար լույս է ընծայել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» երկը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել սերբ ընթերցողների շրջանում:
Հունիսի 12-ին Մատենադարան այցելեց հրատարակչության տնօրեն, լեզվաբան, հրապարակախոս Վե´սնա Պեշիչը, և զրուցեց տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ: Վե´սնա Պեշիչը Մատենադարանի գրադարանին նվիրեց Խորենացու «Հայոց պատմություն»-ը՝ հույս հայտնելով, որ կշարունակի համագործությունը հայ գործընկերների հետ:
Տիկին Պեշիչը նշեց նաև, որ ծրագրում է իր հայաստանյան տպավորություններն ամփոփել և հրատարակել առանձին գրքով:
Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանում Սերբիայի Հանրապետության Պատվավոր հյուպատոս, գրող, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանը և Մատենադարանի ցուցասրահների ղեկավար Աիդա Չարխչյանը: Մատենադարանի տնօրենի հետ զրույցի ընթացքում Բաբկեն Սիմոնյանը և Վե´սնա Պեշիչը խոսեցին առաջիկա հրատարակչական ծրագրերի և հայ-սերբական մշակութային կապերի զարգացման հեռանկարների մասին:

Կիսվել