ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ն.Գ. Անն Լույոն այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրը շրջայց կատարեց թանգարանային համալիրում, ծանոթացավ հայ միջնադարյան մատենագրությանը, այնուհետև Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ զրույց կայացավ հայ-ֆրանսիական գիտամշակութային համագործակցության հեռանկարների շուրջ։

Կիսվել

Մարտեն Իրշի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մատենադարան

Ֆրանս-հայկական գիտաբժշկական համաժողովի մասնակցության նպատակով Հայաստանում գտնվող «Հանրային աջակցություն-Փարիզի հիվանդանոցներ» Եվրոպայի ամենախոշոր հիվանդանոցային խմբի գլխավոր տնօրեն Մարտեն Իրշի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։Մեր շնորհակալությունն ենք հայտնում ֆրանսիացի մասնագետներին՝ Արցախի վերջին հակամարտության ընթացքում տուժած զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու համար:

Կիսվել