ԳՈՆՍԱԼՈ ՖՈՒՐՆԻԵԻ ԵՎ ԳԵՈՐԳԻ ՄԻԽԱՅԼՈՎԻՉ ՌՈՄԱՆՈՎԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 22-ին Մոսկվայում Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Գոնսալո Ֆուրնիեն և Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն իր տիկնոջ հետ այցելեցին Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի հավաքածուներին:

Կիսվել