Մարտեն Իրշի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մատենադարան

Ֆրանս-հայկական գիտաբժշկական համաժողովի մասնակցության նպատակով Հայաստանում գտնվող «Հանրային աջակցություն-Փարիզի հիվանդանոցներ» Եվրոպայի ամենախոշոր հիվանդանոցային խմբի գլխավոր տնօրեն Մարտեն Իրշի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում ֆրանսիացի մասնագետներին՝ Արցախի վերջին հակամարտության ընթացքում տուժած զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու համար:

Կիսվել