![](https://matenadaran.am/wp-content/uploads/2021/10/patvirak-1024x683.jpg)
Հոկտեմբերի 19-ին Եվրոպական Խորհրդարանում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Ն.Գ. Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, Ն.Գ. դեսպան Մարթեն Էհնբերգը և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ-ում Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը: