Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Համբարձումյանի «Անկախության «Սասնա Ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադրանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Համբարձումյանի «Անկախության «Սասնա Ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը: Խմբագիր՝ բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյան: Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով:
Անկախության շրջանում հայ գրական ու հանրային միտքն ընգծված հետաքրքրություն է դրսևորում հայ վիպական բանահյուսության, մասնավորապես հին առասպելների ու «Սասնա ծռեր» էպոսի նկատմամբ: Այդ հետաքրքրությունն արտահայտվում է ոչ միայն գեղարվեստական բնագրերում, այլև գրական-հանրային տարբեր քննարկումներում ու հասարակական-քաղաքական կյանքում: Գրքում ներկայացվում, քննարկվում և վերլուծվում են էպոսի՝ գրական, մշակութաբանական, փիլիսոփայական ու քաղաքական ընթերցումները: Այս անդրադարձները թեև տարբեր են իրենց բնույթով ու նպատակներով, սակայն ընդհանուր ժամանակի ծնունդ լինելով՝ արտացոլում են անկախության շրջանի հայ իրականության գաղափարական հիմնական միտումները:
Գրքի առաջաբանին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կիսվել