«ՀՆԱՎԱՅՐԻՑ ԹԱՆԳԱՐԱՆ». ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԵՑԵՂԵՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Դասախոսություն՝ նվիրված հնագիտական խեցեղենի վերականգնմանը, հնագիտական պեղումների ժամանակ վերականգնող մասնագետի դերին և այն ճանապարհին, որ անցնում են պեղումների ընթացքում գտնված խեցանոթները, բեկորները մինչև թանգարան հասնելը։ Ներկայացվող օրինակները վերաբերելու են 2013-2022 թվականներին Մեծամոր հնավայրից հայ-լեհական միջազգային արշավախմբի կողմից հայտնաբերված կավե առարկաներին։
Դասախոսության ընթացքում նախատեսվում է
️ Ծանոթացում հնագիտական խեցեղենի վերականգնման աշխատանքներին,
️ Անդրադարձ 2013-2022 թվականներին Մեծամոր հնավայրում հայ-լեհական միջազգային արշավախմբի կողմից հայտնաբերված գտածոներին,
️ Վերականգնման ընթացքը ցուցադրող տեսանյութերի (Timelaps) դիտում։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել.
✅ գրելով Մատենադարանի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ փոստի հասցեին,
✅ զանգահարելով +374 93 30 65 75 հեռախոսահամարին։
Մուտքավճար

  • Ուսանողներ՝ 300 դրամ (միայն ուսանողական քարտը ներկայացնելու դեպքում):
  • Անհատական՝ 3000 դրամ:
    Անցկացման օրը՝ Փետրվարի 10, 14:30
Կիսվել