ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մաշտոցի անվան Մատենադարանը Ռուսաստանի Ազգային ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի և Ժողովրդական տնտեսության ռուսաստանյան ակադեմիայի Ակտուալ հումանիտար հետազոտությունների դպրոցի հետ համատեղ գիտաժողով է կազմակերպելու «Անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնություններ. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով:
Բանասիրության կարևոր նպատակն է հասկանալ բնագիրը նրա բոլոր նրբերանգնելով. այդ է պատճառը, որ դասական բանասիրության մեջ միշտ մեծ տեղ է տրվել մեկնության ժանրին:
Ակնկալում ենք զեկուցումներ՝ նվիրված անտիկ և միջնադարյան բնագրերի ամենատարբեր մեկնություններին՝ ինչպես առանձին տեղիների բացատրությանը, այնպես էլ տեսական խնդիրների, նաև անտիկ ժամանակաշրջանում և միջնադարում մեկնողական արվեստի պատմությանը: Առանձին նիստ նվիրված է լինելու անտիկ դրամայի մեկնության խնդիրներին:
Գիտաժողովը տեղի կունենա 2022 թ. նոյեմբերի 2-4-ը Երևանում, Մատենադարանում: Խնդրում ենք զեկուցումների վերնագրերն ու սեղմագրերն ուղարկել մինչև սեպտեմբերի 15-ը հետևյալ հասցեներով՝
✅ Գոհար Մուրադյան, [email protected],
✅ Բորիս Նիկոլսկի, [email protected] կամ
✅ Նիկոլայ Գրինցեր, [email protected].
Քանի որ մասնակիցների թիվը սահմանափակ է՝ հայտերի ընտրություն է արվելու:
Գիտաժողովի լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:

Կիսվել