2022թ․ նոյեմբերի 10-ին Մաշտոցյան Մատենադարանի և Հյուսիսային Օսեթիայի Կոստա Խետագուրովի անվան պետական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Այն հնարավորություն կընձեռի իրականացնել՝
- գիտական և գիտահետազոտական ծրագրերի համատեղ մշակում և իրագործում,
- մասնագետների փոխայցելություններ և վերապատրաստումներ,
- գիտապրակտիկ հետազոտությունների և գիտաժողովների կազմակերպում,
- գիտական ուսումնասիրությունների, տպագրությունների, ուսումնամեթոդական գրականության փոխանակում և լույսընծայում,
- համատեղ ցուցադրությունների և գիտաժողովների կազմակերպում։