ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԿՈՍՏԱ ԽԵՏԱԳՈՒՐՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

2022թ․ նոյեմբերի 10-ին Մաշտոցյան Մատենադարանի և Հյուսիսային Օսեթիայի Կոստա Խետագուրովի անվան  պետական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Այն հնարավորություն կընձեռի իրականացնել՝

  • գիտական և գիտահետազոտական ծրագրերի համատեղ մշակում և իրագործում,
  • մասնագետների փոխայցելություններ և վերապատրաստումներ,
  • գիտապրակտիկ հետազոտությունների և գիտաժողովների կազմակերպում,
  • գիտական ուսումնասիրությունների, տպագրությունների, ուսումնամեթոդական գրականության փոխանակում և լույսընծայում,
  • համատեղ ցուցադրությունների և գիտաժողովների կազմակերպում։

Կիսվել