«ԲԱԶՄԱԴԱՐՅԱ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 21-ին Մաշտոցյան Մատենադարանի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Մատենադարանում տեղի ունեցավ «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողով:Զեկուցումներով հանդես եկան Մատենադարանի Արևելագիտության բաժնի առաջատար գիտաշխատող Քրիստինե Կոստիկյանը, ավագ գիտաշխատողներ Իվեթ Թաջարյանը և Հասմիկ Կիրակոսյանը, Թեհրանի համալսարանի տարածաշրջանային ուսումնասիրությունների

Կիսվել

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքի տեսասրահում տեղի կունենա «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողով: Զեկուցումներով հանդես կգան Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի, Իրանի «Կովկասի

Կիսվել

ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Դեկտեմբերի 16-ին Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում գործող ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում Մատենադարանի վերականգնման բաժնի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը հանդես եկավ դասախոսությամբ։ Ներկաները ծանոթացան 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի (Հմր 6765) մանրանկարների վերականգնման աշխատանքներին, դիտեցին ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմ և Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։

Կիսվել

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ» ՇԱՐՔԻ 22-ՐԴ ՀԱՏՈՐԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԻԲ հատորը, որը ներկայացնում է Հայոց կաթողիկոս, ԺԲ դարի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ, բանաստեղծ, շարականագիր, աստվածաբան և մեկնիչ սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մատենագրական ժառանգության մաս կազմող արձակ երկերը՝ թղթերը, սուրբգրային մեկնությունները և խմբագրած թարգմանությունները։ Այսպիսով, Մատենաշարի նախորդ՝ ԻԱ հատորում (2018 թ․) ներկայացված Շնորհալու չափածո երկերի հետ միասին

Կիսվել

ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Դասախոսություն նվիրված 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի մանրանկարների վերականգնմանը Դասախոսություն նվիրված 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի մանրանկարների վերականգնմանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։30-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում գործող ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում Մատենադարանի վերականգնման բաժնի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը հանդես կգա դասախոսությամբ։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է. ծանոթացում 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի (Հմր 6765)

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՈԳՇ. Տ․ ԶԱՔԱՐԻԱ Ծ․ՎՐԴ․ԲԱՂՈՒՄՅԱՆԻ «ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑՈՒ՝ ՍՈՒՐԲ ԵՒԱԳՐ ՊՈՆՏԱՑՈՒ ԼՈՒԾՄՈՒՆՔՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգշ․ Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյանի՝ «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները» աշխատությունը, որում ներկայացված են Դ. դարի ճգնակյաց աստվածաբան և խորհրդապաշտ Ս. Եվագր Պոնտացու «Յաղագս Ը. խորհրդոցն» և «Հարիւրաւորք վեցերորդք» երկերի ԺԴ․ դարի րաբունապետ Կիրակոս Երզնկացու լուծմունքների բնագրերը՝ ուշագրավ

Կիսվել

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 8-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Ս․թ․ դեկտեմբերի 1-3-ը Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Երիտասարդական 8-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված էր անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցեցին երեք տասնյակից ավելի երիտասարդ հետազոտողներ հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր հաստատություններից։ Նկատելի է, որ ամենամյա այս գիտաժողովի մասնակիցների շարքում էին ոչ միայն մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ և ակադեմիական տարբեր հաստատությունների հայցորդներ,

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Ավետիս Ավետիսյանի «Հայ արվեստի պատմության էջեր» խորագրով հոդվածների և նյութերի ժողովածուն: Ժողովածուում ամփոփված է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած արվեստաբան Ավետիս Ավետիսյանի (1986-2020 թթ.) անտիպ աշխատությունների ընտրանին, որի բուն ատաղձը հայ արվեստն է` իր տարաբնույթ դրսևորումներով` որմնանկարչություն, ճարտարապետություն, վիմագրություն, քանդակ, լուսանկարչություն, ձեռագրարվեստ: Մեծապես կարևորվում են հայ

Կիսվել