ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՈԳՇ․ Տ․ ԶԱՔԱՐԻԱ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՂՈՒՄՅԱՆԻ՝ «ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑՈՒ՝ ՍՈՒՐԲ ԵՒԱԳՐ ՊՈՆՏԱՑՈՒ ԼՈՒԾՄՈՒՆՔՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունվարի 21-ին, Մաշտոցյան Մատենադարանում, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգշ․ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի՝ «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները» աշխատության շնորհանդեսը, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, գիտակրթական հաստատությունների ղեկավարներ, հայագետներ և մատենադարանցիներ։Շնորհանդեսի սկզբում Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհավորեց Հայր Զաքարիային հերթական աշխատության տպագրության առիթով՝ ուրախությամբ արձանագրելով, որ Հայոց Եկեղեցու սպասավորներն

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՐՑԱԽԻ ԵՎ ՈՒՏԻՔԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՖՐԱՆՍԵՐԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ-ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔԸ

Մաշտոցյան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն ուսումնասիրություն-պատկերագիրքը։ Աշխատությունը հեղինակել են Հրավարդ Հակոբյանը, Թամարա Մինասյանը և Վահե Թորոսյանը, խմբագրել է Կարեն Մաթևոսյանը, ֆրանսերեն է թարգմանել Աիդա Չարխչյանը։Հրատարակությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 2022 թ․-ին անգլերեն լեզվով՝ Հայ բարեգործական

Կիսվել

ՄԵՔՍԻԿԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԵՔՍԻԿԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հունվարի 18-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ ԱՏԱՆԱՅԻ» ՀԱՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունվարի 12-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Ատենագրութիւն քաղաքական ժողովոյ Ատանայի» հատորի շնորհանդեսը։Գիրքը կազմվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության և Մատենադարանի համատեղ ուժերով։Մատենադարանի աշխատակիցներ Արմեն Մալխասյանի, Անահիտ Աստոյանի, Անի Ավետիսյանի, Սիրանուշ Ֆահրադյանի և Լալա Դավթյանի աշխատասիրությամբ պատրաստված այս հատորը ընդգրկում է 1905 թ. մարտի 2-ից մինչև 1915 թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածի Ադանայի քաղաքական ժողովի ատենագրությունները,

Կիսվել

«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ՝ ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Կաթողիկոս Ամենայն Հայոց (1166-1173) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ ծրագրում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային

Կիսվել

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Մատենադարանի տեսասրահում (թանգարանային մասնաշենք) տեղի կունենա «Ատենագրութիւն քաղաքական ժողովոյ Ատանայի» հատորի շնորհանդեսը։ Գիրքը կազմվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության և Մատենադարանի համատեղ ուժերով։  Մատենադարանի տնօրինություն

Կիսվել