ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՈԳՇ․ Տ․ ԶԱՔԱՐԻԱ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՂՈՒՄՅԱՆԻ՝ «ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑՈՒ՝ ՍՈՒՐԲ ԵՒԱԳՐ ՊՈՆՏԱՑՈՒ ԼՈՒԾՄՈՒՆՔՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հունվարի 21-ին, Մաշտոցյան Մատենադարանում, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգշ․ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի՝ «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները» աշխատության շնորհանդեսը, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, գիտակրթական հաստատությունների ղեկավարներ, հայագետներ և մատենադարանցիներ։Շնորհանդեսի սկզբում Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհավորեց Հայր Զաքարիային հերթական աշխատության տպագրության առիթով՝ ուրախությամբ արձանագրելով, որ Հայոց Եկեղեցու սպասավորներն