ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՐՑԱԽԻ ԵՎ ՈՒՏԻՔԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՖՐԱՆՍԵՐԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ-ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔԸ
Մաշտոցյան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն ուսումնասիրություն-պատկերագիրքը։ Աշխատությունը հեղինակել են Հրավարդ Հակոբյանը, Թամարա Մինասյանը և Վահե Թորոսյանը, խմբագրել է Կարեն Մաթևոսյանը, ֆրանսերեն է թարգմանել Աիդա Չարխչյանը։Հրատարակությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 2022 թ․-ին անգլերեն լեզվով՝ Հայ բարեգործական