ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Դեկտեմբերի 16-ին Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում գործող ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում Մատենադարանի վերականգնման բաժնի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը հանդես եկավ դասախոսությամբ։ Ներկաները ծանոթացան 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի (Հմր 6765) մանրանկարների վերականգնման աշխատանքներին, դիտեցին ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմ և Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։

Կիսվել

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ» ՇԱՐՔԻ 22-ՐԴ ՀԱՏՈՐԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԻԲ հատորը, որը ներկայացնում է Հայոց կաթողիկոս, ԺԲ դարի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ, բանաստեղծ, շարականագիր, աստվածաբան և մեկնիչ սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մատենագրական ժառանգության մաս կազմող արձակ երկերը՝ թղթերը, սուրբգրային մեկնությունները և խմբագրած թարգմանությունները։ Այսպիսով, Մատենաշարի նախորդ՝ ԻԱ հատորում (2018 թ․) ներկայացված Շնորհալու չափածո երկերի հետ միասին

Կիսվել