ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Դեկտեմբերի 16-ին Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում գործող ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում Մատենադարանի վերականգնման բաժնի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը հանդես եկավ դասախոսությամբ։

Ներկաները ծանոթացան 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի (Հմր 6765) մանրանկարների վերականգնման աշխատանքներին, դիտեցին ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմ և Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։

Կիսվել