«ԲԱԶՄԱԴԱՐՅԱ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 21-ին Մաշտոցյան Մատենադարանի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Մատենադարանում տեղի ունեցավ «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողով:Զեկուցումներով հանդես եկան Մատենադարանի Արևելագիտության բաժնի առաջատար գիտաշխատող Քրիստինե Կոստիկյանը, ավագ գիտաշխատողներ Իվեթ Թաջարյանը և Հասմիկ Կիրակոսյանը, Թեհրանի համալսարանի տարածաշրջանային ուսումնասիրությունների