ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՈԳՇ. Տ․ ԶԱՔԱՐԻԱ Ծ․ՎՐԴ․ԲԱՂՈՒՄՅԱՆԻ «ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑՈՒ՝ ՍՈՒՐԲ ԵՒԱԳՐ ՊՈՆՏԱՑՈՒ ԼՈՒԾՄՈՒՆՔՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգշ․ Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյանի՝ «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները» աշխատությունը, որում ներկայացված են Դ. դարի ճգնակյաց աստվածաբան և խորհրդապաշտ Ս. Եվագր Պոնտացու «Յաղագս Ը. խորհրդոցն» և «Հարիւրաւորք վեցերորդք» երկերի ԺԴ․ դարի րաբունապետ Կիրակոս Երզնկացու լուծմունքների բնագրերը՝ ուշագրավ