ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Դասախոսություն նվիրված 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի մանրանկարների վերականգնմանը

Դասախոսություն նվիրված 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի մանրանկարների վերականգնմանը

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։30-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում գործող ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում Մատենադարանի վերականգնման բաժնի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը հանդես կգա դասախոսությամբ։





Հանդիպման ընթացքում նախատեսվում է.

✅ծանոթացում 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի (Հմր 6765) մանրանկարների վերականգնման աշխատանքներին,

✅ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմի դիտում,

✅Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ շրջայց վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։

Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել.

✅գրելով Մատենադարանի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ փոստի հասցեին,

✅զանգահարելով +374 93 30 65 75 հեռախոսահամարին։

Մուտքավճար

Ուսանողներ՝ 300 դրամ (միայն ուսանողական քարտը ներկայացնելու դեպքում):

Անհատական՝ 3000 դրամ:

Կիսվել