ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ

2023 թվականի հունիսի 16-ին լրանում է հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը: Այս առիթով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հունիսի 16-ին ժամը՝ 16:30-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասի տեսասրահում տեղի կունենա հոբելյանական նամականիշի մարում, որից հետո՝ Մատենադարանի գիտական մասնաշենքի մեծ դահլիճում, ժամը 17:00-ին կկայանա «Հովեր» երգչախմբի համերգը: Մուտքն ազատ է։

Կիսվել

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ-Ի ԱՌԱՋԻՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 2-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Հայաստանի վերականգնողների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին հիմնադիր ժողովը։ Ներկաներին ողջունեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը։ Ասոցիացիայի նախագահ Գայանե Էլիազյանը բացման խոսքի ընթացքում ներկայացրեց կազմակերպության ստեղծման և գործունեության մասին: Ասոցիացիան հիմնադրվել է 2023 թ. փետրվարին, ՀՀ-ում պատմամշակութային շարժական հուշարձանների ամրակայմամբ, վերականգնմամբ և պահպանությամբ զբաղվող վերականգնող մասնագետների նախաձեռնությամբ։ Նիստին ասոցիացիայի նպատակների

Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 31-ը Մատենադարանում հագեցած օր էր պաշտոնական պատվիրակությունների և հյուրերի այցելությունների առումով։ Մատենադարան այցելեցին՝Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը, Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի գլխավորած պատվիրակությունը, Հայաստանում Թուրքմենստանի օրերի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությունը՝ Աշխաբադի ձեռագրերի ազգային ինստիտուտի մասնագետների մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի գլխավորած պատվիրակությունը, «Գալուստ Գյուլբենկյան»

Կիսվել