ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏՔԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
Օրերս Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն (խմբագիրներ՝ Անդրեաս Մյուլլեր, Հարություն Հարությունյան, Դագմար Հելլեր և Մարտին Թամքե): Ժողովածուն արդյունք է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում և Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում խմբագիրների կազմակերպած համանուն միջազգային գիտաժողովի, որին մասնակցել են բազմաթիվ գիտնականներ