ՄԱՐՏԻ 21-22-ԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Ս.թ. հունվարի 26-31-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում արդյունավետ քննարկումներ տեղի ունեցան Իրանի խոշորագույն ձեռագրական և գիտական կենտրոնների ղեկավարների հետ: Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ մարտի 21-22-ին Մատենադարանում տեղի է ունենալու «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողով՝ նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան,