![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/03/430254239_806490878172978_4041740170320957866_n-1024x683.jpg)
Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուն համալրվել է Հովհաննես երեցի ընդօրինակած ևս մեկ Ավետարանով: Ձեռագիրը գրվել է 1454թ Բաղեշի (Բիթլիսի) նահանգի Սասունի Մոտկան գավառակի Մզուք գյուղում, որը միջին դարերում հայ գրչության կենտրոն է եղել: Ծաղկողի անունը հայտնի չէ: Մանրանկարները պատկանում են վասպուրականյան դպրոցին: Պատվիրատուն է եղել տանուտեր Հակոբը, որն էլ այն ընծայել է Վանդիրի Ս Աստվածածին եկեղեցուն:
Մզուք գյուղի Ավետարանը, նախորդ ընծայաբերված ձեռագրի նման, հանգրվանել է Մատենադարանում պահպանվող նույն գրչի մեկ այլ Ավետարանի կողքին՝ Մզուք գյուղից պահպանված սակավաթիվ ձեռագրերից, որն ընդօրինակվել է 1452թ՝ Հովհաննես գրչի ձեռքով: Ձեռագրի պատվիրատուն է եղել Ղազար քահանան: 16-րդ դարում ձեռագիրը պահվել է Կաղրագոմի Սուրբ Ստեփանոս եկեղեցում, ապա՝ Ամրդոլու Սուրբ Հովհաննեսում: Հետագայում ձեռագիրը հիշատակվել է Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղից էլ, հավանաբար, տեղափոխվել է Սուրբ Էջմիածին, ապա Մաշտոցի անվան Մատենադարան: Ծաղկողի անունը հայտնի չէ: Մանրանկարները պատկանում են վասպուրականյան դպրոցին: