ՄԶՈՒՔ ԳՅՈՒՂԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ
Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուն համալրվել է Հովհաննես երեցի ընդօրինակած ևս մեկ Ավետարանով: Ձեռագիրը գրվել է 1454թ Բաղեշի (Բիթլիսի) նահանգի Սասունի Մոտկան գավառակի Մզուք գյուղում, որը միջին դարերում հայ գրչության կենտրոն է եղել: Ծաղկողի անունը հայտնի չէ: Մանրանկարները պատկանում են վասպուրականյան դպրոցին: Պատվիրատուն է եղել տանուտեր Հակոբը, որն էլ այն ընծայել է Վանդիրի Ս Աստվածածին եկեղեցուն: Մզուք