
Գէորգ Պ.Յակոբեանի «Պատմություն Իսթանպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատությիվններու» մեծածավալ հատորյակը ստամբուլահայ դպրոցների պատմության քսանամյա քրտնաջան ուսումնասիրությունների արդյունք է: Հեղինակը 5 մասանոց աշխատությունում պատմական ընդհանուր ակնարկ է կատարել, ներկայացրել պոլսահայ կրթական շարժման ծագումը 1790թ-ից մինչև 1923թ-ը, ինչպես նաև Թուրքիայի հանրապետության շրջանում, երկու դարերի ընթացքում գոյություն ունեցող բոլոր դպրոցների և աշակերտության վիճակագրությունները:



