ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ՝ ARMENIA WINE COMPANY-Ի ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ
2023թ-ին Մատենադարանի և Արմենիա Վայն ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի համատեքստում Մատենադարանի ձեռագրերի նորաստեղծ կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան համալրվեց լամինար-պահարանով, որն էական նշանակություն կունենա կենսաբանական նմուշառումների ճշգրտության և փորձերի մաքրության գործում։ Լամինար-պահարանը բազային սարքավորում է ցանկացած կենսաբանական լաբորատորիայի համար։ Մատենադարանի տնօրենությունը երախտագիտություն է հայտնում Արմենիա Վայն ընկերությանը հետևողական և արդյունավետ համագործակցության համար։ Հիշեցնենք, որ Armenia Wine