ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ, «Հայաստանի Վերականգնողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու, վերականգնող Գայանե Էլիազյանը՝ «Մատենադարան» Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գրավոր ժառանգության վերականգնման ու պահպանման, մասնագիտական կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով։

Կիսվել