ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԲԵԼԳԻԱԿԱՆ BREPOLS ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մատենադարանը համագործակցության պայմանագիր է կնքել միջնադարագիտության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող հրատարակչություններից մեկի՝ բելգիական Brepols-ի հետ (հիմնադրվել է 1795 թ.)։ Brepols-ը, որը հանրահայտ է այնպիսի հեղինակավոր հրատարակություններով, ինչպիսիք են Corpus Christianorum, Patrologia Orientalis, Corpus Christianorum Series Apocryphorum մատենաշարերը և այլ բազմահատորյակներ, հրատարակելու է մեր նոր MEMAS (Matenadaran: Medieval and Early Modern Armenian Studies) օտարալեզու գիտական հանդեսը։ Այն առցանց լույս է տեսնելու տարեկան երկու անգամ, բաց մատչելիությամբ, նաև տպագրվելու է ամեն տարվա վերջում։ MEMAS-ի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 22-ին, Տաթևում, Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում:
Տե՛ս այստեղ:

Կիսվել