ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ  «ՉԱՐՍԱՆՋԱԿԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ» ՆՎԻՐԱՏՈՒ ՀԵԼԵՆ ԴԱԴԱՅԱՆ-ՓԱՌՆԱԿՅԱՆԸ

Այսօր Մատենադարան են այցելել «Չարսանջակի Ավետարանի» նվիրատու Հելեն Դադայան-Փառնակյանը՝ ուղեկցությամբ դուստր Ռոքսան Մաքասջյանի, ով Ամերիկայում «The Genocide Education Project» ծրագրի համակարգողն է: Նա ամեն տարի Հայաստան է բերում 15-ից 20 ամերիկացի ուսուցիչների, որպեսզի յուրացնեն ցեղասպանության թեմայի դասավանդման և ամերիկյան տարբեր կրթական հաստատություններում մատուցման մեթոդիկան։ Ծրագրի շրջանակներում պատվիրակությունը Մատենադարանում աշխատաժողով-այցելություն է ունեցել, որի ընթացքում նախ վիրտուալ

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԽՐԻՍՏՈՍ ՍՈՖԻԱՆՈՊՈՒԼՈՍԸ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է թանգարանի սրահներում, ծանոթացել ժամանակավոր և մշտական ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև, այցելել հին ձեռագրերի վերականգնման բաժին։ Այցի ավարտին Արա Խզմալյանն առանձնազրույց է ունեցել բարձրաստիճան հյուրի հետ, քննարկել են ապագա համագործակցության հեռանկարները։

Կիսվել

ՉԱՐՍԱՆՋԱԿԻ ԱՎԵՏԱՐԱՆ

Չարսանջակի Ավետարան Ձեռագիրը ընդօրինակել է Սիմեոն Վարդապետը 1471 թվականին Երուսաղեմում։ Ձեռագիրը տարվել է Արևմտյան Հայաստան և պահվել Չարսանջակ շրջանի Կոտառիչ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում: Ձեռագիրը պատված է կրկնակի արծաթյա կազմով, որի առջևում պատկերված են Քրիստոսի խաչելությունը, հետևում՝ չորս ավետարանիչները։ Եկեղեցին դարձել էր ուխտատեղի քրիստոնյա հայերի և մուսուլման քրդերի համար, ովքեր հավատում էին նրա բուժիչ ուժին

Կիսվել