«1 ՏԱՐՎԱ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՄՈՒՏՔՈՎ
Հավաքչական գործունեությունը բոլոր ժամանակներում եղել է Մատենադարանի առաքելությունը։ Եվ այդ առումով բավական արդյունավետ է եղել նաև 2023 թ. հուլիսից-2024 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածը. ավելի քան 40 միավոր բացառիկ ձեռագրեր, հնագույն պատառիկներ ու լուսանկարներ, առանձնապես արժեքավոր ու հազվագյուտ փաստաթղթեր հանգրվանել են Մատենադարանում, որոնցից հատընտիր նմուշներ ներկայացված են ցուցադրությանը։ Մետանադարան մուտք գործած ամեն մի ձեռագիր հերթական վավերացումն