ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՅԱԳԵՏՆԵՐ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և արգասաբեր գործունեության համար Մովսես Խորենացու մեդալներ է շնորհել Ժնևի համալսարանի հայագիտության պրոֆեսոր, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (ՀՈՒՄԸ/AIEA) նախագահ Վալենտինա Կալցոլարիին և Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր, Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության (ՀՈՒԸ/SAS) նախագահ Քրիստինա Մարանցին, իսկ Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, հայագիտական ուսումնասիրությունների միջազգային